Քաղաքական

16.07.2019 12:30

Մի սպասեք, որ հատ-հատ խնդրեմ, որպեսզի այդ գումարը հավաքվի․ Աննա Հակոբյանի կոչը գործարարներին (տեսանյութ)

Մի սպասեք, որ հատ-հատ խնդրեմ, որպեսզի այդ գումարը հավաքվի․ Աննա Հակոբյանի կոչը գործարարներին (տեսանյութ)

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ամփոփեց իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկ տարին։ Աննա Հակոբյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ նպատակով որքան գումար է ծախսվել։

Վարչապետի տիկինը նաև տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում իրենց հաջողվել է հավաքել մոտ երեք միլիոն դոլար։ Հիմնադրամի միջոցները հիմնականում ծախսվում են կրթական և մշակութային ծրագրերի ֆինանսավորման վրա։

Հաղորդման ավարտին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ իրենց հիմանդրամի միջոցները մոտենում են ավարտին, և լավ կլինի՝ մարդիկ չսպասեն իր առաջարկին ու ինքնակամ գումարներ փոխանցեն իր հիմնադրամին․ «Ինչպես տեսաք, գումարն արդեն ավարտվում է, և իսկապես նորից ուզում եմ ասել՝ մի սպասեք, որ ես հատ-հատ խնդրեմ, որպեսզի այդ գումարը հավաքվի։ Եթե դուր է գալիս մեր տեսլականը, աջակցեք այս ծրագրերի իրականություն դարձնելուն»։

Հ․Գ․ Աննա Հակոբյանի առաջարկն, ըստ էության, վերաբերում է մեծահարուստներին և նախկին օլիգարխներին, որոնք հիմա արդեն խոշոր սեփականատերեր են։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ շատ ավելի լավ է, որ նախկին թալանչիները թալանած գումարը տալիս են իր հիմանադրամին, և ինքը կարողանում է բարի գործեր անել։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։