Աբովյանի թիվ 7 դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու դի՝ կողքին դանակ
Այսօր՝ հուլիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա:shamshyan.com–ի փոխանցմամբ՝ սպանվածի կողքին կա դանակ, արնանման հետքեր և հողաթափ:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, ստեղծվել է քննչական խումբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 1 պարկուճ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ սպանվածը 34-ամյա Վազգեն Գևորգյանն էր:
Աբովյանի թիվ 7 դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու դի՝ կողքին դանակ
Այսօր՝ հուլիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: shamshyan.com–ի փոխանցմամբ՝ սպանվածի կողքին կա դանակ, արնանման հետքեր և հողաթափ: