Քաղաքական

15.07.2019 21:25

«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը Հայաստանի դատաիրավական համակարգի իրավիճակի վերաբերյալ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար անակնկալ չէր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Զոհրաբյանը՝ շեշտելով, որ նման հանգուցալուծում ինքը դեռ վաղուց էր կանխատեսում:

«Ես քանիցս ասել եմ, որ եթե գործընթացները շարունակեն մնալ քաղաքական դաշտում, մենք ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացություն: Ավելին, հունիսյան նստաշրջանի ընթացքում ես խոսել եմ հանձնաժողովի փորձագետների հետ, եկել եմ և իշխանություններին փոխանցել եմ փորձագետների մտահոգությունները, որ այս թնջուկը չլուծեն քաղաքական պրեսինգի ճանապարհով: «Իմ քայլի» մեր գործընկերն ասաց, որ հանձնաժողովի մեկ-երկու փորձագետի տեսակետը դեռ հանձնաժողովի ամբողջական տեսակետը չէ»,-ասաց պատգամավորը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։