Լրահոս

11.02.2011 17:41


Առևտրականները պահանջագիր կհանձնեն իշխանություններին

Առևտրականները պահանջագիր կհանձնեն իշխանություններին

Փողոցային առևտուրն արգելելու մասին Երևանի քաղաքապետի որոշման դեմ ընդվզող բացօթյա առևտրով զբաղվողները մոտ 30 հոգուց բաղկացած կոորդինացնող խումբ են ընտրել և որոշել են ստորագրահավաք սկսել։

-«Մենք՝ Երևան քաղաքում բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիներս, այս տարվա հունվար ամսից զրկվել ենք մեր օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Օրենքը, որն արգելում է բացօթյա առևտուրը, թեև ընդունվել է տարիներ առաջ, այս տարիների ընթացքում նրա դրույթները՝ փողոցային առևտուրն արգելելու վերաբերյալ, փաստացի չեն կիրառվել, քանի որ չեն բխել ՀՀ շահերից և, ըստ էության, հակասել են ՀՀ Սահմանադրությանը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք չկիրառել այս հակաժողովրդական օրենքը և թույլատրել մեզ շարունակել վաստակել մեր ընտանիքների օրվա ապրուստը։ Իշխանություններին ահազանգում ենք, որ բացօթյա առևտուրն արգելելու հետևանքով առաջացած ճգնաժամը կհանգեցնի արտագաղթի մի նոր ալիքի և ներսում էլ ավելի կսրի սոցիալական իրավիճակը»,- այս պահանջագիրն առևտրականները ստորագրահավաքի ավարտից հետո հանձնելու են իշխանություններին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը