Աշխարհ

15.07.2019 17:49


Bloomberg. հուլիսի 15-ից հետո ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կարող է կիրառել

Bloomberg. հուլիսի 15-ից հետո ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կարող է կիրառել

Ամերիկյան «Bloomberg» լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄՆ-ն հուլիսի 15-ից հետո կարող է հայտարարել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանն անցնելու մասին: Պատճառը ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է Անկարայի կողմից:

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են, որ ամերիկյան կողմը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի, եթե ռուս-թուրքական S-400-ների գործարքը տեղի ունենա:

Աղբյուրը հաղորդում է, որ այժմ ԱՄՆ-ի նախագահի սեղանին դրված է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող 3 փաթեթ, և այս պահին քննարկվում է, թե դրանցից որը կարող է կիրառվել։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը