Ալավերդի-Վրաստան սահմանի ավտոճանապարհին քարաթափման զոհերի թիվը հասել է երկուսի (տեսանյութ)
Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհին քարաթափման զոհերի թիվը հասել է երկուսի, մեկ մարդ տուժել է։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին նախարարության «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կա երկու զոհ (Կ.Գ., ծնված 1984 թ. ու Լ.Մ., ծնված 2007 թ.) և մեկ տուժած (Վ.Մ., ծնված 1984 թ.):
Վ.Մ.-ն հոսպիտալացվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Վ.Մ.-ն այնուհետև տեղափոխվել է Երևան:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: