Լրահոս

13.04.2010 12:27


Ո՞ր դպրոցների երեխաներին են էվակուացրել

Երևանի Բաղրամյան պողոտայի վրա գտնվող թիվ 78 և հարակից թիվ 172 դպրոցի 2-րդ հերթի երեխաներին արգելել են դպրոց մտնել, դպրոցում գտնվողներին էլ դուրս են հանել այն բանից հետո, երբ ահազանգ է ստացվել, որ դպրոցում ռումբ է տեղադրված։ «Report.am»-ը տեղեկացնում է, որ տարածքը շրջափակված է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ ահազանգը ստացվել է 12.00-ին։

Փոխարենը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «7օր»-ին տեղեկացրել են, որ ահազանգը ստացվել է 59 և 78 դպրոցների վերաբերյալ։ Նախարարությունից խոստացել են լրացուցիչ տեղեկատվություն ունենալու պարագայում այն անպայաման փոխանցել «7օր»-ին։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը