ՍԴ-ի դեմ ուղղված հերթական մանիպուլյացիան որևէ աղերս չունի գործող օրենսդրական կարգավորումների հետ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը մասամբ քննության ընդունելու ՍԴ որոշման վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, իրավաբան Գոհար Մելոյանը։
-Տիկին Մելոյան, արդեն հայտնի է, որ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա գործը՝ մասամբ։ Կարծիքները կիսվել են՝ մի մասն ընդունումն է սխալ համարում, մյուսները՝ մասամբ մերժումը։
-Սույն թվականի հուլիսի 8-ին Սահմանադրական դատարանը որոշեց Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով դիմումն ընդունել քննության:
Փաստորեն, Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա գործը, որով երեք հարց էր բարձրացվել քննության ընդունվեց միայն մի մասով, այն է՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ` «Սահմանադրական կարգը տապալելը» վերտառությամբ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։
Հնչող քննադատություններում հիմնականում նշվում է այն միտքը, թե Սահմանադրական դատարանն իրավասու չէր վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի այս դիմումը՝ Վերաքննիչ դատարանի կողմից նշված դատական ակտը բեկանելուց հետո։
Նշված պնդումը Սահմանադրական դատարանի դեմ ուղղված հերթական մանիպուլյացիան է և որևէ աղերս չունի գործող օրենսդրական կարգավորումների հետ։ Այսպես՝ Սահմանադրական դատարանի կողմից որևէ դիմում կամ գործը վարույթ ընդունելու, գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ վարույթ ընդունելու հիմքերը սահմանվում են բացառապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Մասնավորապես՝ նշված օրենքի 29-րդ հոդվածը հստակ սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում Սահմանադրական դատարանն իրավասու է մերժել գործի քննությունը։ Սահմանադրական դատարանն իրավասու է մերժել ցանկացած գործի քննություն, եթե առկա է նշված հոդվածով նախատեսված հիմքերից առնվազն մեկը։ Համապատասխան հոդվածի վերլուծությունից բխում է, որ դրանում որևէ կերպ նախատեսված չէ վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի գործի քննությունը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատական ակտը վերացնելու կամ բեկանելու որոշումը։ Ավելին՝ Սահմանադրական դատարանը որևէ կերպ իրավասու չէր անդրադառնալ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած որոշմանը կամ վերլուծել այն։ Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի հիման վրա, դատավոր Դավիթ Գրիգորյանն է, այլ ոչ թե նրա որոշումը բեկանած վերաքննիչ դատարանի դատավորը։
Հետևաբար՝ ոչ Սահմանադրական դատարանի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա գործը քննության ընդունվելու հարցը որոշելու, ոչ էլ գործի դատաքննության ընթացքում վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումը չի կարող դառնալ քննարկման առարկա։
-Այո, բայց տվյալ դեպքում ունենք հետաքրքիր իրավիճակ՝ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բեկանված է, ինչը ենթադրում է, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է շարունակի գործի քննությունը, բայց ունենք նաեւ ՍԴ որոշումը։ Ի՞նչ պետք է անի դատարանը՝ ՍԴ-ին զուգահեռ սկսի դատավարությունը՞։
-Իրավիճակը հետաքրքիր որակելը կարծում եմ շատ մեղմ է։ Այն հետագայում բազմաթիվ գիտական վերլուծությունների առարկա կարող է հանդիսանալ։ Նախ՝ մեխը նրանում է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում վերաքննիչ դատարանի որոշումն ամեն դեպքում չի կարող որևէ կերպ ազդել Սահմանադրական դատարանի կողմից գործը քննության ընդունելու հարցը լուծելիս. այս դեպքում, ինչին անդրադարձել ենք՝ այդ կապակցությամբ արդեն ունենք ընդունված Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում։ Այն, որ իրավիճակը իրապես «պատային» է և նախատեսված չեն ստեղծված իրավիճակից դուրս գալու հստակ իրավական մեխանիզմեր՝ միանշանակ է։ Այդ մասին են հավաստում, օրինակ՝ փաստաբանների այն պնդումը, որ գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումը չի կարող և չպետք է դառնա վերադաս դատարանի կողմից վերանայման առարկա։ Վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում, եթե, իհարկե, այն չբեկանվի վճռաբեկության կարգով, վերացվում է առաջին ատյանի դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 20.05.2019թ. որոշումը։ Այս իրավիճակում, ըստ իս, առաջին ատյանի դատարանն ունի երկու այլընտրանք։ Առաջին՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանը կարող է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի հիման վրա հետ վերցնել Սահմանադրական դատարան ներկայացված իր դիմումը։ Սակայն, նույնիսկ այդ դեպքում, Սահմանադրական դատարանը կարող է մերժել դիմումի հետ վերցնելը, որի հիման վրա գործը ընդունվել է քննության, եթե գտնի, որ դիմումի առարկայի վերաբերյալ գործի քննությունը բխում է հանրային շահերից: Երկրորդ, եթե դատարանը, այնուամենայնիվ, շարունակում է գտնել, որ կիրառման ենթակա օրենքը հակասում է Սահմանադրությանը, ապա, կրկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 295-րդ հոդվածների հիման վրա կասեցնի գործի վարույթը։