«Սթրաթֆոր»–ի հետազոտությունը Միքայել Մինասյանի պատվե՞րն էր
«Սթրաթեջիք ֆորքասթ» վերլուծական կենտրոնը («Սթրաթֆոր») շատ ցածր էր համարել Հայաստանում եգիպտական սցենարի կրկնության հավանականությունը՝ ընդգծելով, թե իշխանության դեմ պայքարում ընդդիմության ներուժը փոքր է։ Այդ կապակցությամբ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, թե նույն «Սթրաթֆոր»-ը կանխագուշակել էր նաև, որ արաբական երկրներում փոփոխություն չի լինի.
-Կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ կա կողմնորոշված կարծիք, և սա էլ հասկանալի է։ Այսինքն, «Սթրաֆորը» մոտավորապես նույնն է արել, ինչ Ահարոն Ադիբեկյանն անում է երկրի ներսում։
Լրագրողի՝ «Այսինքն՝ ո՞ւմ պատվերն է կատարել» հարցին ի պատասխան՝ նա ասել է.
-Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի։ Իմ կարծիքն է, որ դա արվում է Միքայել Մինասյանի միջոցով։

7or.am