Լրահոս

13.07.2019 13:08


Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած վթարից տուժած 37-ամյա Ռուզաննայի և 28-ամյա Գագիկի վիճակը կայուն ծանր է (լուսանկար)

Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած վթարից տուժած 37-ամյա Ռուզաննայի և 28-ամյա Գագիկի վիճակը կայուն ծանր է (լուսանկար)

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած Ռուզաննա Հակոբյանի եւ Գագիկ Ղուկասյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. նրանք գիտակից վիճակում են, ինքնուրույն շնչում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:

Նա նշեց, որ հիվանդները այս պահին թունավորման փուլում են գտնվում. «Գագիկի մոտ այրվել էին շնչուղիները, գլուխը, դեմքը, վերին վերջույթները, իսկ Ռուզաննայի մոտ մարմնի այդ մասերից բացի՝ թիկունքը եւ ստորին վերջույթները»:

Նշենք, որ 37-ամյա Ռուզաննա Հակոբյանը եւ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը Սուրենավան գյուղից են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով մահացել է 6 հոգի, 13 քաղաքացի հոսպիտալացվել էր։

Վթարից 4 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը:

Այս խորագրի վերջին նյութերը