Սոմալիում հյուրանոցի վրա իրականացված հարձակման հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ
Սոմալիի Կիսմայո քաղաքում հյուրանոցի վրա իրականացված հարձակման և պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչ Աբդի Ահմեդը հայտարարել է, որ զոհերի մեծ մասը հյուրանոցի մշտական հյուրերից են եղել:
Նշվում է, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումը: