Լրահոս

13.04.2010 11:40


Ավտոպատահարից մահացել է Խաչիկի գյուղապետը

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 20.40-ին Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեռեւս չպարզված հանգամանքներում՛ Խաչիկի գյուղապետ Վաչիկ Պողոսյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 777 ՏՏ 71 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:

Պատահարի հետեւանքով 1955 թ. ծնված Վ. Պողոսյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ՛ 1966 թ. ծնված Ա. Գրիգորյանը եւ 1962 թ. ծնված Կ. Կյուրեղյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը