Աշխարհ

12.07.2019 12:40


Ղամիշլիի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ ահաբեկչության թիրախ

Ղամիշլիի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ ահաբեկչության թիրախ

Սիրիայի հայաբնակ Ղամիշլի քաղաքն ահաբեկչության թիրախ է դարձել։ Այս մասին հայտնում է «Արևելքը»՝ «Զալին նյուզ»–ին հղումով։ Նշվում է, որ ականապատված մեքենա է պայթել ուղղափառ ասորիներին պատկանող Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։

Պայթյունի հետեւանքով 12 անձ վիրավորվել է ու հոսպիտալացվել։

«Արեւելք»–ի Ղամիշլիի աղբյուրները փոխանցել են, որ կատարվածի հետեւանքով հայեր չեն վիրաւորվել, թեև պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հայաբնակ թաղամասերի մոտ։

Այս խորագրի վերջին նյութերը