Աշխարհ

11.07.2019 19:03


«Անօրինական ապրող հայերին վտարենք. համաձա՞յն եք». թուրք գործիչ

«Անօրինական ապրող հայերին վտարենք. համաձա՞յն եք». թուրք գործիչ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանը առաջարկել է «Թուրքիայում անօրինական ապրող հայերին» արտաքսել:

Օզքարաասլանի՝ սոցցանցերում տարածած գրառումը քննարկման թեմա է դարձել:

«1989թ. եկած բուլղարացիներին, 1950թ. եկած Սալոնիկի կրոնափոխներին (նկատի ունի իսլամացած հրեաներին, դյոնմե) Թուրքիայում անօրինական ապրող 100 հազար հայերին սիրիացիների հետ միասին վտարենք: Համաձա՞յն եք»,-նշված է գրառման մեջ:

Նշենք, որ Սալոնիկի դյոնմեները (կրոնափոխներ, հավատուրացներ) ծագումով հրեա կրոնական քարոզիչ Սաբեթայ Զևիի հետևորդներն էին, որոնք հրապարակայնորեն հրաժարվել էին հուդդայականությունից և ընդունել իսլամ: Դյոնմե համայնքի ավանդույթների համաձայն՝ Զևին դիմել է այդ քայլին հրեաների հանդեպ հետագա հալածանքները կասեցնելու նպատակով:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը