Հունաստանի նոր վարչապետի հայտարարությունը Թուրքիայում հույսեր է արթնացրել
Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հայտարարությունը։
Ըստ վարչապետի՝ Թուրքիայի բոլոր այն քաղաքացիները, որոնք Հունաստանում չունեն ապաստանելու իրավունք, արտահանձնվելու են Թուրքիային, իսկ նրանք, ովքեր ունեն այդ իրավունքը, շարունակելու են մնալ Հունաստանում։
Թուրքական աղբյուրը նշում է, որ այս հայտարարությունը վերաբերում էր Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած գյուլենական համայնքի հետ առնչվող զինվորականներին։
Հունաստանում ապաստանած թուրք զինվորականների պատճառով թուրք-հունական հարաբերությունները սրվել են։ Պաշտոնական Անկարան պահանջում էր, որ Հունաստանը արտահանձնի այդ զինվորականներին։
Թուրքական աղբյուրը չի մանրամասնում, թե Հունաստանում գտնվող թուրք զինվորականներից քանիսին է հունական իշխանությունների կողմից տրվել ապաստանելու իրավունք: