Աշխարհ

11.07.2019 18:39


«Forbes»-ի վարկածով՝ Թեյլոր Սվիֆթը, Քայլի Ջենները և Քանյե Ուեսթն աշխարհի ամենահարուստ աստղերն են (լուսանկարներ)

«Forbes»-ի վարկածով՝ Թեյլոր Սվիֆթը, Քայլի Ջենները և Քանյե Ուեսթն աշխարհի ամենահարուստ աստղերն են (լուսանկարներ)

«Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող աստղերի ամենամյա վարկանիշը։ Այս տարի ցանկը գլխավորում է 29-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը մոտ 185 մլն դոլար է աշխատել։ Նա հարուստ աստղերի ցանկում առաջատար է դարձել 2016թ.-ին, երբ տոնում էր իր 1989 World Tour չորրորդ համերգային շրջագայության հաջողությունը։ Այս անգամ ամսագրի վարկանիշի առաջին հորիզոնականին Սվիֆթին բարձրացրել է աշխատանքից ստացված եկամուտը։

Երկրորդ հորիզոնականում 21-ամյա Քայլի Ջեններն է։ Նա տարվա ընթացքում 170 մլն դոլար է աշխատել։

Նրա քրոջ՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ 42-ամյա Քանյե Ուեսթը, երրորդ հորիզոնականում է 150 մլն դոլար եկամուտով։

«Forbes»-ի առաջին տասնյակում են հայտնվել երաժշտության, կինոյի եւ սպորտի աշխարհի ներկայացուցիչները՝ 32-ամյա Լիոնել Մեսսին, 28-ամյա Էդ Շիրանը, 34-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն, 27-ամյա Նեյմարը եւ այլք։

«Forbes»-ի վարկածով՝ ամենահարուստ համաշխարհային աստղերի հարյուրյակում հայտնվել է վեց դերասան, որոնք մարմնավորել են Marvel-ի հերոսներին՝ 35-ամյա Քրիս Հեմսվորթը, 54-ամյա Ռոբերտ Դաունի կրտսերը, 38-ամյա Քրիս Էվանսը, 34-ամյա Սքարլեթ Յոհանսոնը, 44-ամյա Քրեդլի Քուփերը եւ 50-ամյա Փոլ Ռադը։

Ի դեպ, հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի եւ Թեյլոր Սվիթֆի միջեւ ժամանակին աղմուկ հանած սկանդալ էր բարձրացել։ 2009թ.-ին VMA երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում Քանյեն բեմ բարձրացավ, հաղթանշանը վերցրեց Թեյլո Սվիթֆից եւ ասաց, որ այն պատկանում է Բեյոնսեին։ Կոնֆլիկտը շարունակվել է մի քանի տարի եւ փոխանցվել Քարդաշյան-Ջեններ ընտանիքին։ Ժամանակի ընթացքում կրքերը հանդարտվել են, եւ Քայլին նույնիսկ իր ապրանքանիշի նոր հավաքածուի շրթներկերն անվանել է ի պատիվ Թեյլոր Սվիֆթի երգերի։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը