Աշխարհ

11.07.2019 12:30


Հունաստանում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան

Հունաստանում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան

Նախնական տվյալներով՝ զբոսաշրջային Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը:

«Իրավիճակի փոփոխությունների հետ կապված՝ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում գրանցվել է ուժեղ փոթորիկ: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ փոթորկի հետևանքով բազմաթիվ տներ ջուր է լցվել, և հնարավոր է՝ տասնյակից ավելի մարդիկ արգելափակած լինեն իրենց տներում: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ փոթորկի հետևանքով երկու ռուս քաղաքացի է մահացել: Նշվում է, որ վնասվել են էլեկտրասյուներ, տների տանիքներ, արմատախիլ են եղել բազմաթիվ ծառեր:

Այս խորագրի վերջին նյութերը