«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծերն ընդգրկված էր նիստի չզեկուցվող հարցերի թվում, սակայն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով հարցերը քննարկվեցին: Թորոսյանը նկատեց, որ ավտոմեքենաների տրամադրման որոշումը խնդրահարույց է և որոշ չափով հակասում է նաև կառավարության որդեգրած քաղաքականությանը:
Քննարկումներից հետո վարչապետը որոշում կայացրեց ավտոմեքենաների տրամադրման վերաբերյալ երկու հարցերը հանել օրակարգից:
Տեսչական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ տրամադրելու որոշումը հանվեց նիստի օրակարգից (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տեսչական մարմիններին 91 ծառայողական մեքենա տրամադրելու որոշման նախագծերը հանվեցին գործադիրի հուլիսի 11-ի նիստի օրակարգից: