Քաղաքական

10.07.2019 18:20

Սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է. Տուսկը հայտնել է տպավորությունը Սևան այցից հետո

Սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է. Տուսկը հայտնել է տպավորությունը Սևան այցից հետո

Սա այն տեղն է, որտեղ բաբախում է Եվրոպայի սիրտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սևանավանք այցից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Չնայած ես քաղաքական գործիչ եմ, սակայն մշակույթը շատ ավելի կարևոր է և ամենից առավել: Ես իսկապես տպավորված եմ: Որպես եվրոպացի՝ կարծում եմ, որ սա միայն իմ տեսակետը չէ՝ սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է»,-ասաց Տուսկը:

Նա Հայաստանի մշակութային ժառանգությունը համարեց ամենատպավորիչներից՝ ոչ միայն այս տարածաշրջանում: Եվրոպական խորհրդի նախագահ երկրի ամենակարևոր առավելությունը համարեց Հայաստանի մարդկանց, շեշտեց՝ դա ուղղակի հաճոյախոսություն չէ:

Տուսկը նշեց, որ առաջին անգամ է խաչքարերը տեսնում և շատ տպավորված է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։