Աշխարհ

10.07.2019 21:06


«Дождь» հեռուստաընկերության հաղորդավարը եթեր է դուրս եկել վրացական գինին սեղանին

«Дождь» հեռուստաընկերության հաղորդավարը եթեր է դուրս եկել վրացական գինին սեղանին

Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր լրատվական ծրագրի եթերում հաղորդավարը հաղորդումը վարել է վրացական գինին սեղանին դրված: Նա խոսել է Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ հավանական պատժամիջոցներ սահմանելու մասին և ի աջակցություն` վրացական գինին դրել է սեղանին:

Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության պետական Դուման ընդունել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությունը` Վրաստանից հանքային ջրերի և գինու ներմուծման ու դրամական փոխանցումների արգելք սահմանելու վերաբերյալ:

Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն դեմ էր արտահայտվել՝ հայտարարելով, որ այդ որոշումը կայացրել է վրաց ժողովրդի հանդեպ ունեցած հարգանքից ելնելով:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը