«Արմեն Բիլյանը Փաշինյանին մեղադրում էր մարտի 1-ի կազմակերպման մեջ, դրա համար է նա կալանքի տակ պահվում» (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի կալանքի որոշումն ապօրինի է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
«Մենք սա նախնական կալանք ենք դիտարկում, եւ այդպես է, որովհետեւ 3 տարի մարդու նկատմամբ տեղի է ունենում քրեական հետապնդում, չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, նույնիսկ չկա առաջին ատյանի դատավճիռը, նման պայմաններում չի կարելի անձին պահել կալանքի տակ»,–նշեց Փոստանջյանը։
Նա նկատում է՝ դատավորները վախենում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից. «Մենք տեսել ենք, որ գործադիր իշխանությունը կարող է միջամտել դատական իշխանության գործունեությանը, իսկ ինչ վերաբերում է մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, ապա նա է հրապարակավ հայտարարել, որ կարող է ցանկացած դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, նա էր բղավում, թե կա՞ այդպիսի դատավոր, որ իրենից չի վախենում։ Եթե մենք սա դիտարկում ենք որպես ճնշում, ապա բոլոր դատավորներն էլ կվախենան նրանից»։
Փոստանջյանը նաեւ վստահ է՝ դիտավորություն կա Արմեն Բիլյանին կալանքի տակ պահելու մեջ. «Եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռերի» գործով ունի դերակատարություն, ինքը մտավ ՊՊԾ գունդ՝ հաշվի առնելով Արմեն Բիլյանի եւ նրա խոսակցությունը, երբ Արմեն Բիլյանը նրան մեղադրում էր մարտի 1-ի կազմակերպման մեջ, ապա հասկանում ենք, որ կա դիտավորություն, եւ դիտավորությունը Նիկոլ Փաշինյանից է եւ այն կենտրոնից, որտեղից ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանը»։
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից միայն Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանն են մնում կալանքի տակ։

Աղբյուրը՝ news.am