Լրահոս

10.07.2019 13:45


Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում. Մետրոպոլիտեն

Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում. Մետրոպոլիտեն

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեւանի մետրոպոլիտենից հայտնում են. «Հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղեւորները տարհանվել են: Այս պահի դրությամբ թունելի մեջ է գտնվում Զորավար Անդրանիկ կայարանից դեպի Հանրապետության Հրապարակ կայարան մեկնող գնացքը: Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչեւ հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը՝ մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվելի»»:

Ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Սարդարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի մետրոպոլիտենից ուղևորներին տարհանում են։ Պատճառը խոշոր էներգավթարն է, որի պատճառով կարող է խաթարվել ջրամղիչ պոմպերի աշխատանքը։
Քանի որ վթարը համապետական բնույթ ունի, խորհուրդ է տրվում անջատել բոլոր այն էլեկտրական սարքավորումները, որոնք ցածր լարման արդյունքում կարող են շարքից դուրս գալ»։

***

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ՝ թունելների մեջ գնացքներ չկան. բոլոր ուղեւորները տարհանվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը