Ավանի Նարեկացի թաղամասում շենքի 10-րդ հարկից ընկած աղջիկը տեղում մահացել է
Երեւանի Ավանի Նարեկացի թաղամասում այսօր՝ հուլիսի 10-ին, շենքից ընկած աղջիկը մահացել է:
Ավելի վաղ ԱԻՆ–ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է ընկել (մոտ 13 տարեկան). անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում աշխատում է նաև դատական բժիշկը, ով քննելով դին հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը 14–հարկանի շենքի 10-րդ հարկից իրեն ցած է նետել։