Քաղաքական

10.07.2019 11:30

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Դոնալդ Տուսկին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Դոնալդ Տուսկին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին։

Դոնալդ Տուսկը, հիշեցնենք, Հայաստանի վարչապետի հետ վերջին անգամ հանդիպել էր այս տարվա մարտին՝ Բրյուսելում: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, թե Եվրոպայում գնահատում են Հայաստանի կառավարության որդեգրած արժեքներն ու բարեփոխումները: Նա հավաստիացրել էր, որ Բրյուսելը շարունակելու է աջակցությունը Հայաստանին։

Տուսկը կհանդիպի նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Նշենք, որ Տուսկի այցը տարածաշրջան մեկնարկել է երեկ, նա երեկ Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։

Եվրոպական խորհրդի նախագահը հուլիսի 11-ին կմեկնի Բաթումի: Հինգշաբթի օրը Աջարիայի մայրաքաղաքում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» տասնամյակին նվիրված միջազգային համաժողավը, որին մասնակցելու են նաև Էստոնիայի վարչապետը և ևս ութ պետությունների արտաքին գործերի նախարարներ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։