Լրահոս

09.07.2019 17:30


Քաղաքացին փորձել է ցած նետվել պատշգամբից

Քաղաքացին փորձել է ցած նետվել պատշգամբից

Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հուլիսի 9-ին՝ ժամը 16:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում եւ փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների ուժերով:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը