Քաղաքական

09.07.2019 16:30


«Ով խոսում է վարչապետի դեմ, նրան կապում են սևերի կամ սպիտակների հետ». Սոնա Աղեկյան

«Ով խոսում է վարչապետի դեմ, նրան կապում են սևերի կամ սպիտակների հետ». Սոնա Աղեկյան

Երեւանում աղբահանություն չկա, աղբամանները կոտրված են, եւ ամբողջ աղբի հյութը հոսելով՝ առաջացնում է համաճարակային էպիդեմիայի օջախներ: Համաճարակը հեռու չէ, եւ շուտով ինֆեկցիոն հաստատություններում կունենանք լցոնումներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Նրա խոսքով՝ երեկ քաղաքապետրանի դիմաց տեղի ունեցածը քայլ էր, որպեսզի քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրեն աղբահանության խնդրին:

«Քաղաքապետարանը չի կատարում աղբահանությունը, իմ մեղադրանքն այսպիսին է: Քանի որ քաղաքապետարանը հանդիսանում է Երեւանի թիվ մեկ աղբահանության պատասխանատուն, պարտավոր է հետեւել, որպեսզի պայմանագրի մյուս կողմ հանդիսացող Սանիթեք ընկերությունը Երեւանում պատշաճ եւ մաքուր կերպով կազամակերպի ե՛ւ աղբահանությունը ե՛ւ սանմաքրումը»,- ասաց Աղեկյանը:

«Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանի խոսքով՝ երեկ փորձել են բնակիչների բողոքը տեղ հասցնել, քանի որ հարյուրավոր բնակիչների նամակներ մնում են անպատասխան, ինչին քաղաքապետարանից փորձել են սադրել:

«Քաղաքապետարանի կոմունալ վարչության պետն իջավ եւ մեզ ասում է Սե՞րժն է ձեզ հովանավորել, որ եկել եք: Նման սադրիչ հարցեր էր տալիս եւ միանգամից զանգեցին ոստիկանություն: Ոստիկանությունը բռնի ուժով՝ ծեծելով, հրելով մեզ մտցրեցին մեքենաները»,- ասաց Տեր-Եսայանը:

Սոնա Աղեկյանի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է այն ժամանկ, երբ ոստիկանները փակել են քաղաքապետարանի կենտրոնական մուտքը։

«Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը շատ ագրեսիվ կեցվածքով իջավ, պաշտոնական դիրքը չարաշահելով ու անշնորհք ձեւով՝ մատով, գոռոցով, փողոցային ժարգոնով, անշնորհք ձեւով խոսում էր, դե մաքրեք, տարեք. գալիս հրում էր, ասում էր՝ դու արի մաքրի այստեղ, լպստեք այստեղ, այս ինչ վերաբերմունք է, սա քաղաքապետարան է։ Եվ քանի որ տեսա գլխավոր մուտքը փակվեց մեր առաջ, իսկ Երեւանի քաղաքապետարանը ընհանուր կառույց է, եւ եթե այնտեղ հանցագործներ չեն, իրենց ոստիկանները չպետք է հսկեն։ Ոստիկանին իմ հարցին՝ ինչո՞ւ փակեցիք դուռը, ասաց՝ վախենում ենք, ասացի՝ ումի՞ց եք վախենում, ասաց՝ քեզանից, ասացի, որ ինձանից վախենում եք, հիմա կտեսնեք շարունակությունը։ Տոպրակներից ամբողջ աղբը թափել եմ, իսկ այնտեղ ամեն ինչ կար՝ պամպերս կար, թթված բանկաներ, նեխման բոլոր պրոցեսները կային։ Ասել եմ՝ վայելեք, այն օդը, որ շնչում է մեր ժողովուրդը, որը դուք չեք մաքրում, պետք է շնչեք նաեւ դուք։ Պետք է հասկանաք, որ երեւանցին գարշահոտություն չի սիրում, եւ երեւանցին իր վստահության 80%–ը ձեզ տվել է, ոչ թե, որ դուք գաք եւ մեր բյուջեի հաշվին ինքնապարգեւատրվեք կամ պարգեւատրումներ տաք ձեր աշխատակիցներին, ովքեր բոլոր ոլորտներում անգործություն են ցուցաբերում, իսկ այն, ինչի համար աշխատում են, դրա համար իրենք աշխատավարձ ստանում են»,– ասաց Աղեկյանը։

Նրա խոսքով՝ իրենց հետ նման կերպ վարվելը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է սահմանվել։

«Ով խոսում է այժմյան վարչապետի դեմ, նրան կա,մ կապելու են սեւերի կամ սպիտակների, կա՛մ այլ գույների հետ, խուսափենք այդ գույների անունները տալուց։ Նրանք փորձում են հասկանալ, թե ով է կանգնած այս ամենի հետեւում, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից»,– եզրափակեց Աղեկյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը