Քաղաքական

09.07.2019 16:05

Նաիրա Զոհրաբյանը անփորձ պատգամավորին համեմատեց պամպերսի առաքիչի հետ

Նաիրա Զոհրաբյանը անփորձ պատգամավորին համեմատեց պամպերսի առաքիչի հետ

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը: Քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին հարցը:

ԱԺ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ՄԻԵԴ-ում Հայաստանի պատվիրակության անփորձությանը. «Օտար լեզու իմանալը մի՛ սարքեք կոսմիկական բացառիկ առաքելություն: Բնականաբար, ՄԻԵԴ-ի ներկայացուցիչը պետք է իմանա օտար լեզու, բայց մարդ կարող է մինչև 25 տարեկան իրենց տան թախտին նստած լինել, իմանալ օտար լեզու և էնտեղից միանգամից տեղափոխվել ՄԻԵԴ: Ցավոք սրտի, վերջին շրջանում մենք այդպիսի դեպքեր շատ ենք տեսել: Կներեք, պապմերսի առաքիչը կարող է գալ և շատ լուրջ պաշտոն զբաղեցնել»,- նշեց պատգամավորը:

Աղբյուրը՝ armdaily.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։