Քաղաքական

09.07.2019 14:30

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը՝ հիմնավորելով, որ նրա ունեցած հիվանդություններն անհամատեղելի են պահման պայմանների հետ, առաջարկեցին նաև կիրառել 10 մլն դրամ գրավ, եթե դատարանի համար այլ հիմնավորումները բավարար չեն:

Միջնորդությանն առաջարկեցին մեղադրող դատախազները։

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակեց դատարանի որոշումը, համաձայն որի՝ խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժեց:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։