Լրահոս

23.02.2010 13:39


Պարույր Հայրիկյան. «Մեզ պատիվ չի բերում, որ բանտերում կան քաղկալանավորներ»

Պարույր Հայրիկյան. «Մեզ պատիվ չի բերում, որ բանտերում կան քաղկալանավորներ»

Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ժամանակին քաղբանտարկյալ լինելով և բազմիցս բարձրացնելով քաղբանտարկյալների հարցերը, ինչո՞ւ այսօր չի բարձրաձայնում այդ մասին՝ նա պատասխանել է, թե ժամանակին ինքը խոսել է։

-Այն ժամանակ, երբ շատ էին քաղկալանավորները, Հ1-ի ուղիղ եթերից օգտվելով՝ բավական խոսեցի դրա մասին։ Պահանջեցի, որ այդ հարցին սպառիչ պատասխան տրվի։ Ինչ-որ բան արվեց, բայց կարծես թե բավարար չափով չարվեց,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ մեզ պատիվ չի բերում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։

-Եթե անգամ քաղկալանավոր է համարվում համաշխարհային չափորոշիչների տեսանկյունից, ուրեմն պետք է այնպես անել, որ այդ հարցը լուծվի, և դա մեր հասարակության խնդիրն է,-ասել է Պարույր Հայրիկյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը