Լրահոս

09.07.2019 13:30


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Հուլիսի 9-ի ցերեկը, 12-13-ը շրջանների զգալի մասում, 10-11-ը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 10-11-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 13-14-ը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում

Հուլիսի 9-ին, 12-13-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հուլիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.10C (1984 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.80C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.30C

Այս խորագրի վերջին նյութերը