Տնտեսական

09.07.2019 13:15


«Հունիս ամսից կոշտ գործողություններ ենք սկսել երգիչների հետ կապված, բայց խուզարկություններ չեն լինի». Անանյան

«Հունիս ամսից կոշտ գործողություններ ենք սկսել երգիչների հետ կապված, բայց խուզարկություններ չեն լինի». Անանյան

Հունիս ամսից կոշտ գործողություններ ենք սկսել երգիչների հետ կապված: Բայց որպեսզի դրանք լինեն շատ ավելի հասցեական, մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ քննարկումների: Այսօր՝ հուլիսի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անանյանի խոսքերով՝ նամակի մեջ նշվելու են նրանց մասնակցութամբ միջոցառումների վերաբերյալ կոնկրետ փաստեր, որոնցից ստացված եկամուտները, ՊԵԿ-ի կարծիքով, հայտարարագրված չեն լինի:

ՊԵԿ նախագահի կարծիքով վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ անվանական նամակ է գնում և, ըստ էության, առերևույթ մեղադրանք է ներկայացվում, դրանից կոշտ վարչարարություն պատկերացնել դժվար է:

Խուզարկության անհրաժեշտություն չկա:

Անանյանը պնդեց, որ կան նաև օրինապահ երգիչ-երգչուհիներ. «Կարծում եմ, որ մշակույթի և ներքին համոզմունքի ձևավորման խնդիր կա»:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը