Քաղաքական

09.07.2019 11:44

Կայացավ Մասիսի քաղաքապետի գործով առաջին դատական նիստը

Կայացավ Մասիսի քաղաքապետի գործով առաջին դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, կայացավ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 7 քաղաքացու վերաբերյալ գործով առաջին դատական նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Դավիթ Համբարձումյանը ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Ժամանակը թող գա, թող դատաքննությունն ավարտվի, բոլորդ կիմանաք, թե ինչ է եղել։ Այդ ժամանակ, խոստացել եմ բոլոր լրատվամիջոցներին, որ մամուլի ասուլիսով եմ հանդես գալու»,-ասաց Համբարձումյանը։

Հարցին՝ թե դժվար չէ՞, արդյոք, այդ կարգավիճակում կառավարել Մասիս քաղաքը, նա պատասխանեց, որ ընդհակառակը շատ լավ կառավարում է։

«Կարող եք Մասիսի բնակիչներին հարցնել, իրենք կփաստեն դրա մասին։ Որևէ խնդիր չեմ տեսնում»,-ասաց Համբարձումյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։