«Georgian Airways»-ը Ռուսաստանի արգելքից հետո 2 անգամ մեծացրել է Երևան չվերթների թիվը
Georgian Airways ընկերությունը Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելք մտցնելուց հետո Թբիլիսի–Երեւան չվերթների հաճախությունը երկուշաբթիից մեծացրել է 7-ից մինչեւ 14-ի: Այս մասին հայտնել են Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության մամուլի ծառայությունից:
«Georgian Airways-ն այսօրվանից օդային գծում կավելացնի 7 հաճախություն եւ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Ավիաընկերությունը համապատասխանաբար՝ ուղեւորներին կառաջարկի ամեն օր 2 չվերթ Թբիլիսիից Երեւան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դրանից բացի՝ ավիաընկերությունը հուլիսի 1-ից կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել Բաթումի հանգստավայրային քաղաքից Երեւան: Բաթումիից օդանավը Հայաստանի մայրաքաղաք կթռչի ամեն օր՝մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը: Բաթումիից եւ Թբիլիսիից Երեւան չվերթները կիրականացնեն Boeing 737, Embraer ERJ190 եւ CRJ200 տեսակի օդանավերը:
«Georgian Airways»-ը Ռուսաստանի արգելքից հետո 2 անգամ մեծացրել է Երևան չվերթների թիվը
Georgian Airways ընկերությունը Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելք մտցնելուց հետո Թբիլիսի–Երեւան չվերթների հաճախությունը երկուշաբթիից մեծացրել է 7-ից մինչեւ 14-ի: Այս մասին հայտնել են Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության մամուլի ծառայությունից:
«Georgian Airways-ն այսօրվանից օդային գծում կավելացնի 7 հաճախություն եւ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Ավիաընկերությունը համապատասխանաբար՝ ուղեւորներին կառաջարկի ամեն օր 2 չվերթ Թբիլիսիից Երեւան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դրանից բացի՝ ավիաընկերությունը հուլիսի 1-ից կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել Բաթումի հանգստավայրային քաղաքից Երեւան: Բաթումիից օդանավը Հայաստանի մայրաքաղաք կթռչի ամեն օր՝ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը: Բաթումիից եւ Թբիլիսիից Երեւան չվերթները կիրականացնեն Boeing 737, Embraer ERJ190 եւ CRJ200 տեսակի օդանավերը:
Աղբյուրը՝ news.am