Ռուս-վրացական ճգնաժամը նպաստում է Թուրքիայի տուրիստական եկամուտներին
Վրաստանում տեղի ունեցած հակառուսական ցույցերի հետևանքով Ռուսաստանն ու Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել են երկկողմ օդային հաղորդակցությունը։
Ինչպես պնդում են թուրքական լրատվամիջոցները, ռուս-վրացական ճգնաժամը տնտեսապես նպաստավոր պայմաններ է ստեղծել տուրիզմի համար Թուրքիայում։
Մասնավորապես, Մոսկվայի և Թբիլիսիի միջև տեղի ունեցած վերջին թռիչքից հետո ռուս զբոսաշրջիկները սկսել են ավելի շատ տոմսեր գնել դեպի Թուրքիա։
Դեպի Վրաստան տուրիստական ամրագրումների փոխարեն ռուսական տուրօպերատորները զբոսաշրջիկներին ուղղորդում են դեպի Թուրքիա, Կիպրոս և Հայաստան։
Հայտնի է, որ նախկինում կատարված տոմսերի ամրագրումների փոփոխությունների և չեղարկումների պատճառով ռուսական ավիաընկերություններն արդեն ավելի քան 3 մլրդ ռուբլու վնաս են կրել։ Վրացական կողմն իր հերթին հայտնել է ամրագրումների գրեթե 80 տոկոսի չեղարկման և շուրջ 710 մլն դոլար կրած վնասի մասին։