Քաղաքական

08.07.2019 14:45

«Ժողովուրդը հեղափոխականներից պետք է պահանջի նախահեղափոխական խոստումները» (տեսանյութ)

«Ժողովուրդը հեղափոխականներից պետք է պահանջի նախահեղափոխական խոստումները» (տեսանյութ)

«Իշխանությունը հեղափոխությունը վերջնական ավարտին հասցնելը հասկանում է դատական իշխանությունում ամրապնդվելը: Պայմանական ասված այդ հեղափոխություն արդեն ավարտվել է, այսինքն՝ այն ուժը, որը կատարել է հեղափոխությունը, հիմա հասել է իր ուզածին՝ օրենսդիր մարմնում ունի բացարձակ իշխանություն, իսկ գործադիր մարմինը ձևավորել է միանձնյա, դատական իշխանությանը չպետք է ձեռք տալ: Եթե իշխանությունը դատական համակարգի վրա էլ ունենա իր ազդեցությունը, ուրեմն այդ հեղափոխությունն իմաստ չուներ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ հիմա արդեն ժողովուրդը պետք է հեղափոխականներից պահանջի այն, ինչ նրանք խոստանում էին հեղափոխությունից առաջ:

Պատգամավորը համամիտ է այն տեսակետին, որ իշխանության հայտարարությունները վեթինգի, անցումային արդարադատության մասին արդեն իսկ ազդեցություն են դատական համակարգի վրա:

«Դատավորների նկատմամբ ազդեցությունը սկսվեց դեռ այն պահից, երբ Հանրապետության հրապարակում կոչ հնչեց, թե այդ որ դատավորն է, որ կարող ա իմ ասածը չանի: Դատավորների նկատմամբ ազդեցություն չէր, բա ինչ էր դատարանների դռներն արգելափակելու ցուցումը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ նկատելով, որ այս ամենի հետևանքները տանում են դեպի անկանխատեսելիություն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։