Լրահոս

08.07.2019 13:25


Վրաստանում վթարից տուժած երեք ՀՀ քաղաքացիներն արդեն հատել են հայ- վրացական սահմանը

Վրաստանում վթարից տուժած երեք ՀՀ քաղաքացիներն արդեն հատել են հայ- վրացական սահմանը

Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երեքը՝ Մ. Մ. -ն (30 տարեկան), Լ. Մ.-ն (16 տարեկան) և Ռ. Մ.-ն (12 տարեկան) տեղափոխվում են Հայաստան և արդեն հատել են վրաց-հայկական սահմանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Լ. Մ.-ն և Ռ. Մ-ն տեղափոխվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Մ.Մ.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Ա. Մ.-ի (40 տարեկան) և Մ. Մ.-ի (13 տարեկան) վիճակները ծայրահեղ ծանր են, և նրանց՝ Հայաստան տեղափոխելու հարցը կախված է ապաքինման դինամիկայից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 06:00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել է արգելապատնեշին և բռնկվել:

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (42 տ.), Ա.Մ.-ի (7 տ.) և Է.Մ.-ի (15 տ.) դիերը:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Ա.Մ.-ն (43 տ.), Ռ.Մ.-ն (13 տ.), Մ.Մ.-ն (31 տ.), Լ.Մ.-ն (15 տ.) և Մ.Մ.-ն (13 տ.) հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ:

Այս խորագրի վերջին նյութերը