Մեկը գոռում էր՝ կինս վառվում ա, օգնեք, բայց մոտենալ չէինք կարող. «Շտապօգնության» բժշկուհի (տեսանյութ)
Մինչեւ մեր մոտենալը արդեն 3 քաղաքացիական ավտոմեքենայով վիրավորներին տեղափոխում էին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց շտապօգնության բժիշկը՝ անդրադառնալով Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարին:
«Երբ մենք հասանք երեք մեքենաներն էլ ամբողջությամբ հրդեհի մեջ էին: Տեղափոխել ենք այրվածք ստացած երեք քաղաքացիների, որոնց մարդիկ դուրս էին բերել եւ նստած էին գետնին: Մի քաղաքացին գոռում էր, որ կինս վառվում է, օգնեք, բայց այդ պայթյունների մեջ հնարավոր չէր մոտենալ մեքենաներին: Հետո երկրորդ անգամ հետ ենք գնացել ու բերել ենք մի փոքրի աղջիկ Նարե անունով: Մեր տեղափոխած վիրավորներից երկուսն այրվածքով էին, մեկը կրծաքանդակով էր հարվածել, այրվածք չուներ: Մեկի մոտ բացի այրվածքից կար ձեռքի կոտրվածք եւ մի կնոջ ես տեղափոխել եմ Երեւան, նրա մոտ գնահատվեց մարմնի 30-35 տոկոսի այրվածք»,-ասաց նա: