Սարսափելի վթարի զոհերից երկուսը Արմաշից են՝ տատ ու թոռ
Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ այսօր՝ հուլիսի 6-ին տեղի ունեցած սարսափելի վթարից երկու մահացածներն Արմաշ գյուղից են, տատ ու թոռ են եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը:
Նա նշեց, որ ընտանիքի մայրն ու տղան էլ «Գազելում» տեղ չլինելու պատճառով չեն մեկնել:
Գյուղապետը նշեց, որ ընտանիքը հողի մշակությամբ է զբաղվում, սոցիալապես անապահով չեն: Մահացած երեխան եւս մեկ քույր ու եղբայր ունի:
Մահացած կնոջ անունն Անահիտ է, թոռն էլ 10-11 տարեկան էր: