Փայտով բարձված ГАЗ 66-ը Լորուտ գյուղում վթարի է ենթարկվել․ կա 1 զոհ
Երեկ՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ 32-ամյա Արման Դավթյանը Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է տվել, որ Լորուտ գյուղի բնակիչ 46-ամյա Կարեն Գյոզալյանը, վարելով ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան, Լորուտ գյուղի սարում վթարի է ենթարկվել և տեղում մահացել։
shamshyan.com–ի փոխանցմամբ՝ Կ․ Գյոզալյանի դին տեղափոխվել է Ալավերդու դիահերձարան։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի հանգամանքները քննչական բաժնում պարզվում են։