Ղրղզստանի ամերիկյան ռազմաբազան կտեղափոխվի Հարավային Կովկա՞ս
Ղրղզստանում ամերիկյան ռազմական բազայի հարցը, որն անցած տարվանից պաշտոնական Բիշքեկի պահանջով կոչվում է Մանասի տարանցիկ կենտրոն, դեռևս բաց է մնում այնտեղ տեղի ունեցած հեղափոխության պատճառով:
Ղրղզստանն աշխարհում միակ երկիրն է, որի տարածքում թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան ռազմաբազաներ կան։ Ղրզզստանի նախագահի բռնի վտարումից հետո Մանասի թռիչքները ապրիլի 7-ին հետաձգվեցին, սակայն Պենտագոնի ներկայացուցիչների խոսքերով՝ հաջորդ օրը դրանք վերականգնվեցին։
Ինչպես տեղեկացնում է «barackobama.ru»-ն, եթե ԱՄՆ-ը կորցնի Մանասը, հնարավոր է՝ դիտարկվեն Ադրբեջանի, Վրաստանի և Ուզբեկստանի տարբերակները։