Լրահոս

12.04.2010 11:17


Ժամանակավոր կառավարությունը խոստացել է չձերբակալել Բակիևին

Ժամանակավոր կառավարությունը խոստացել է չձերբակալել Բակիևին

Ղրղզստանում իշխանության եկած ընդդիմադիրները չեն պատրաստվում ձերբակալել երկրի նախագահ  Կուրմանբեկ Բակիևին։ Միաժամանակ կառավարությունը չի բացառում ուժի կիրառում, եթե Բակիևը փորձի ապակայունացնել իրավիճակը։ Այդ մասին հաղորդել է AFP-ը՝ հղում անելով Ղրղզստանի ժամանակավոր կառավարության քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էդիլ Բայսալովին։ Վերջինս նշել է, որ Բակիևը որպես գործող նախագահ շարունակում է պահպանել ամձեռնմխելիությունը։ «Կառավարությունը չի իջնի Բակիևի մակարդակին, որը չապահովեց իր նախորդի անվտանգությունը»,-ասել է Բայսալովը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը կպահպանի Բակիևի անձեռնմխելիությունը, եթե վերջինս վայր դնի նախագահի լիազորությունները։ Իր հերթին Բակիևը հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ նախագահի պաշտոնից։

Այս խորագրի վերջին նյութերը