Քաղաքական

05.07.2019 20:40

Ես ափսոսում եմ, որ կողմ եմ քվեարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Շարմազանով (տեսանյութ)

Ես ափսոսում եմ, որ կողմ եմ քվեարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Շարմազանով (տեսանյութ)

Ես ափսոսում եմ, որ կողմ եմ քվեարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ես ափսոսում եմ, որ եղել եմ այն պատգամավորների թվում, որ ոչ միայն ձայն եմ տվել Արմեն Սարգսյանին որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլ նաեւ ելույթ եմ ունեցել եւ պաշտպանել եմ նրա թեկնածությունը, ի դեպ պաշտպանել եմ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներից, իսկ հետո ամեն ինչ 180 աստիճանով փոխվեց, Նիկոլ Փաշինյանը դարձավ Արմեն Սարգսյանի գործընկերը, կամ գոնե իրենք իրար շատ լավ հասկանում են, իսկ ես Արմեն Սարգսյանի հետ կամ որեւէ այլ գործչի հետ որեւէ անձնական դրդապատճառ հասկանալու կամ չհասկանալու չունեմ եւ, դժբախտաբար, ՀՀ սահմանադրության այն դրույթները, որոնք ամրագրում են նախագահի գործառույթները, այսօր Արմեն Սարգսյանը չի կատարում եւ դրա վկան մենք եղանք հոկտեմբերի 2-ին, երբ Նիկոլ Փաշինյանը շրջափակել էր ԱԺ–ն, բոլորս սպասում էինք, որ Արմեն Սարգսյանը կվավերացնի օրենքի նախագիծը, եւ նա ամեն ինչ արեց, որ այդ գործը ձգվի ամիսներ շարունակ»,–նշեց նա։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։