Ֆրանսիայում աքաղաղին դատում են առավոտ շատ վաղ կանչելու համար
Ֆրանսիայում ընթանում է դատական գործընթաց տնային աքաղաղի դեմ:Մորիս անունով թռչունին մեղադրում են առավոտյան չափազանց վաղ իր ձայնով տեղացիներին արթնացնելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Ծովափնյա Շարանտ դեպարտամենտում: Մորիսի և նրա տիրուհու՝ Կորին Ֆեսոյի դեմ դատական հայց են ներկայացրել հարևանությամբ բնակվող տարեց կանայք, ում խանգարում է աքաղաղի կողմից վաղ առավոտյան հնչեցվող ձայնը:
Հայցվոր կողմի փաստաբանը պահանջում է 1000 եվրոյի չափով փոխհատուցում:
Ակնկալվում է, որ դատարանը գործով դատավճիռը կհրապարակի սեպտեմբերի 5-ին:
Ուշագրավ է, որ դատական գործընթացին մեծ ուշադրությամբ հետևում են տեղական թռչնաբուծարանների սեփականատերերը, ում համար այս գործով վճիռը կարող է նախադեպային լինել:
Ֆրանսիայում աքաղաղին դատում են առավոտ շատ վաղ կանչելու համար
Ֆրանսիայում ընթանում է դատական գործընթաց տնային աքաղաղի դեմ: Մորիս անունով թռչունին մեղադրում են առավոտյան չափազանց վաղ իր ձայնով տեղացիներին արթնացնելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: