Լրահոս

05.07.2019 16:00


Սարսափելի դեպք Երևանում. որդին նկուղում գտել է կախված մորը

Սարսափելի դեպք Երևանում. որդին նկուղում գտել է կախված մորը

Երեկ գիշեր սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող տներից մեկի նկուղում 74-ամյա տանտիրուհին ինքնասպան է եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա ապրում էր արտերկրից վերադարձած որդու հետ, որը, նկատելով մոր բացակայությունը, փնտրել է նրան՝ իջնելով նաև նկուղ։ Այստեղ տեսել է, որ մայրը պարանով կախվել է առաստաղից։ Կանչել է հարևաններին, որոնք օգնության են հասել ու ահազանգել ոստիկանություն։
Իրավապահները քննություն են իրականացնում՝ պարզելու այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։

Այս խորագրի վերջին նյութերը