Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ապրիլի 12-ի գիշերը վայրէջք է կատարել Սմոլենսկի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի հարազատներին տեղափոխող ինքնաթիռը։ Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վարշավայից ժամանածներին դիմավորել են բժիշկները, հոգեբանները և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Օդանավակայանից զոհվածների հարազատներին տեղափոխել են հյուրանոց։ Օրվա առաջին կեսին Մոսկվա պետք է ժամանի զոհերի հարազատներն տեղափոխող ևս մեկ օդանավ։ Այսօր ևս կշարունակվի հարազատների կողմից դիակների ճանաչման գործընթացը։ Դատական բժիշկները կարծում են, որ արտաքինից հնարավոր է ճանաչել մոտավորապես 5 դիակներից մեկին, իսկ մնացածի դեպքում դիմելու են ԴՆԹ-ի օգնությանը։ Մինչ այժմ 24 դիակի ինքնություն է պարզվել, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու և նրա տիկնոջ։ Վերջինների դիակները տեղափոխվել են Վարշավա։
Ապրիլի 12-ին Ռուսաստանում սգո օր է հայտարարված։ Լեհաստանում սուգը 7 օր է տևելու։
Մոսկվա են ժամանել լեհ զոհվածների հարազատները