Քաղաքական

05.07.2019 15:20


«Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, նման մասնագիտական կարծիքների արդյունքում չի էլ կարող լինել». Ա. Վարդևանյան

«Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, նման մասնագիտական կարծիքների արդյունքում չի էլ կարող լինել». Ա. Վարդևանյան

Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, նման մասնագիտական կարծիքների արդյունքում չի էլ կարող լինել: Անդրադառնալով Վահե Գրիգորյանի հայտնի նամակին՝ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր հղել Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորին: Նամակում Գրիգորյանը խոսում էր Սահմանադրական դատարանում ճգնաժամի ու դրանից դուրս գալու ելքերի մասին:

«Ես ուսումնասիրել եմ պարոն Գրիգորյանի նամակը: Երբ մենք խոսում ենք սահմանադրական ճգնաժամի մասին, չեք պատկերացնում՝ ապացուցման ինչ ստանդարտ է դա ենթադրում, այսինքն՝ ինչեր պետք է ներկայացնի անձը: Իսկ նամակում ներկայացվում է անդամ-դատավոր բառախաղը և ներկայացվում է Սահմանադրական դատարանի անդամի, այնուհետև դատավորի երդման տեքստերը: Եթե ՀՀ-ում ՍԴ դատավորի երդման տեքստը լիներ սահմանադրական պահանջ, նորմ, ես կփորձեի դա ընկալել: Բայց դա օրենքով սահմանված որոշակի գործառույթ է և ՍԴ-ի երդման տեքստով չէ, որ իրենց գործառույթն է գնահատվում կամ իրացվում, այլ իրենց լիազորությունների և պարտականությունների տիրույթում է գնահատվում, իսկ դրանք նույնական են 1995-2015 թթ.»,-ասաց նա:

Վարդևանյանի խոսքով՝ Սահմանադրության 16-րդ գլխի 213-րդ հոդվածում հստակ ներկայացվում է, որ ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել, այսինքն՝ տրանսֆորմացվում են դատավորի. «2018 թ. ապրիլի 9-ից հետո մենք չունենք ՍԴ անդամներ, մենք ունենք ՍԴ դատավորներ: Այստեղ բարդ բան չկա, ամեն ինչ չափազանց պարզ էր»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը