ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով մեկնել է Լիբանան
Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հրավերով ապրիլի 11-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Լիբանան է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Հովհաննես Մարգարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Մարտին Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը, Արայիկ Գրիգորյանը:
Բեյրութում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Լիբանանի նախագահ գեներալ Միշել Սլեյմանի, ԱԺ նախագահ Նաբիհ Բերրիի, վարչապետ Սաադ Հարիրիի, ԱԳ նախարար Ալի Շամիի, ինչպես նաև միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:
Նախատեսված են հանդիպումներ Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկե Տ.Տ Ներսես Պետրոս ԺԹ-ի, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Մկրտիչ Կարագյոզյանի և Լիբանանի հայկական ավանդական կուսակցությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ նախագահը Այնջարում նույնպես կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երևան: