Քաղաքական

05.07.2019 10:30


Սահմանադրության մեկնաբանություն՝ տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի. Գագիկ Հարությունյան

Սահմանադրության մեկնաբանություն՝ տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի. Գագիկ Հարությունյան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ Սահմանադրության ընդունման օրն է. տոն, որ յուրաքանչյուր իրավատեր, իրավագիտակից քաղաքացու համար պետք է կարևոր լինի: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սակայն, քիչ են եղել դեպքեր, երբ հուլիսի 5-ի մասին խոսելիս ինչ-որ վերապահումներ չնշվեն:

Այսօր ևս, ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ջանքերով, կրկին արդիական է դարձել հարցը, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում խոսելով սահմանադրական ճգնաժամի գոյության մասին, ասաց, որ չկա նման բան. «Ճգնաժամը Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունների դաշտում է, ինչը, ցավոք, իջեցվել է տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի»:

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Իրավագիտությունը` որպես գիտություն, իր հասկացությունները, կանոնները և օրենքներն ունի: Երբ ընդհուպ իրավաբանի մասնագիտություն ստացած մարդիկ հայտարարում են, որ գործադիր ու օրենսդիր իշխանությունների նախաձեռնությամբ դատարանների շենքերը շրջափակելը ժողովրդավարության դրսևորում է, կներեք, այդտեղ իրավունքի գերակայությունը և իրավագիտությունը կնքում են իրենց մահկանացուն»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի պաշտոնից, վեթինգի ենթարկվելու վախից արդյոք, Գ. Հարությունյանը պատասխանեց. «Իմ հրաժարականի պատճառները հստակ շարադրված են հրաժարականի տեքստում, իսկ վախենալու մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Գտնում եմ, որ մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող ցանկացած մեկն ինձ պես կվարվեր»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը