Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում
Հուլիսի 4-ին՝ ժամը 22:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թուֆենկյան հյուրանոցից դեպի Թումանյան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհի 28-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում. մոտ 12 ժայռաբեկոր (1 խմ) ընկել և միակողմանի փակել է ավտոճանապարհը:
Փրկարարները հեռացրել են ժայռաբեկորները. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի անցանելի: