Լրահոս

11.04.2010 20:20


Ռուբեն Ալեքսանյանը սահմանեց նոր ռեկորդ

Ռուբեն Ալեքսանյանը սահմանեց նոր ռեկորդ

Այսօր Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ասպարեզ դուրս եկան 105 կգ քաշայինները, որտեղ Հայաստանը ներկայացրեց 20-ամյա Ռուբեն Ալեքսանյանը: Ալեքսանյանը գրավեց 2-րդ տեղը' նվաճելով Հայաստանի 7-րդ մեդալը Եվրոպայի առաջնությունում:

Պոկում վարժությունում մրցակցությունից դուրս էր օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Եվգենի Չիգիշևը (Ռուսաստան), ով գլխավերևում պահեց 205 կգ: Ռուբեն Ալեքսանյանը 195 կգ-ով հանգրվանեց 2-րդ տեղում, իսկ լավագույն եռյակը 190 կգ-ով եզրափակեց Ալմիր Վելագիչը (Գերմանիա):

Հրում վարժությունում առաջատար Եվգենի Չիգիշևը բավարարվեց 235 կգ-ով, իսկ Ռուբեն Ալեքսանյանն առաջին իսկ մոտեցումով հաղթահարեց 237 կգ-ի արգելքը: Հաջորդ մոտեցման համար պատվիրվեց 246 կգ, որը բարձրացնելու դեպքում հայ երիտասարդը կնվաճեր ոսկե մեդալ, սակայն չստացվեց: Ոսկին նվաճելու փորձ կատարեց նաև օլիմպիական խաղերի չեմպիոն Մաթիաս Ստեյները (Գերմանիա), ով 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերում արդեն մեկ անգամ սխրանք էր գործել հրում վարժությունում' ռեկորդային քաշով առաջ անցնելով հենց Չիգիշևից: Ստեյները պատվիրեց 251 կգ, բայց ռեկորդային քաշը չկարողացավ պահել գլխավերևում: Ստեյներն նախքան այս բարձրացրել էր 236 կգ:

Ըստ Armsport.am-ի

Այս խորագրի վերջին նյութերը